ՇՄԶ — «Հարկաբյուջետային քաղաքականությունը մակրո միջավայրում»
Ժամանակացույց: 5 Հունիսի 2023 - 06:30
Տևողությունը: 1.5 ժամ
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,
համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`
«Հարկաբյուջետային քաղաքականությունը մակրո միջավայրում»
թեմայով:
Դասընթացը վարելու է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու, Վալեքս խմբի ընկերությունների ֆինանսական հարցերով ավագ փոխնախագահ
Վարդան Արամյանը
Դասընթացը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 5-ին ժամը 18:30-ից մինչև 20:00, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ:
Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա , այնպես էլ հեռավար տարբերակով։
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 10800 /տասը հազար ութ հարյուր/ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 9000 /ինը հազար / ՀՀ դրամ:
ՀԻՇԵՑՈՒՄ
Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 72000 ՀՀ դրամ և 2023թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3600 դրամ) կամ 120000 ՀՀ դրամ և 2023թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3000 դրամ)՝ ըստ նախընտրած թեմաների:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև հունիսի 4-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105,106/:
Դասընթացի արժեքը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ