Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՇՄԶ-Հարկաբյուջետային քաղաքականություն

Ժամանակացույց:  18 Մայիսի 2022 - 18:30
Տևողությունը:  2.5 ժամ


 

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի խորհրդի, ինչպես նաև հանձնաժողովների անդամները նախաձեռնել են ՇՄԶ դասընթացներ, որտեղ իրենք կամ կազմակերպության ներկայացուցիչները անվճար հանդես են գալու որպես դասախոսներ: Այդ նախաձեռնության շրջանակում Պալատը, համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների,  կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

«Հարկաբյուջետային քաղաքականություն»

թեմայով:

Դասընթացը վարելու է Պալատի խորհրդի անդամ, տնտեսագիտության թեկնածու, «Դի–Էս–Էյ խորհրդատվական խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրեն

                                                                                   Դավիթ Անանյանը

Դասընթացը տեղի կունենա 2022 թվականի մայիսի 18 –ին , ժամը 18:30-ից մինչև 21:30, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ , դահլիճ:

Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար։

Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 18 000 /տասնութ հազար/ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 15 000 /տասնհինգ հազար/ՀՀ դրամ:

ՀԻՇԵՑՈՒՄ

Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 60 000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 000 դրամ) կամ 100 000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 2 500 դրամ)՝ ըստ նախընտրած թեմաների:

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև մայիսի 17 զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. Փոստ caa.chamber.armenia@gmail.com, հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105/:

Դասընթացի արժեքը հնարավոր է վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ

Հ/Հ  1930044007380100

<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ