Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՇՄԶ-Ֆինանսական գործիքներ

Ժամանակացույց:  23 Մարտի 2022
Տևողությունը:  2 ժամ


Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,
համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

«Ֆինանսական գործիքների հիմնական կիրառումները ոչ ֆինանսական կազմակերպություններում»

թեմայով:

Դասընթացը վարելու է փորձառու մասնագետ, Պալատի Պալատի հաշվապահական հաշվառման հանձնաժողովի անդամ

Մհեր Փարվանյանը

Դասընթացը տեղի  կունենա 2022թվականի մարտի 23-ին ժամը 18:30-ից մինչև 20:30, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ, դահլիճում:

Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար։ 

Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 12.000 /տասներկու հազար/ ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 10.000 /տասը հազար/ ՀՀ դրամ:

ՀԻՇԵՑՈՒՄ

Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 60000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների՝ ըստ նախընտրած թեմաների կամ միանվագ վճարել 100000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների՝ ըստ նախընտրած թեմաների:

 

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև մարտի 22  զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. Փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105/:

Դասընթացի արժեքը հնարավոր է վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ

Հ/Հ  1930044007380100

<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ