ՇՄԶ-ՖՀՄՍ 16 «Վարձակալություններ»
Ժամանակացույց: 21 Հունիսի 2022 - 18:30, 22 Հունիսի 2022 - 18:30, 23 Հունիսի 2022 - 18:30
Տևողությունը: 6 ժամ
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի խորհրդի, ինչպես նաև հանձնաժողովների անդամները նախաձեռնել են ՇՄԶ դասընթացներ, որտեղ իրենք կամ կազմակերպության ներկայացուցիչները անվճար հանդես են գալու որպես դասախոսներ: Այդ նախաձեռնության շրջանակում Պալատը, համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`
ՖՀՄՍ 16 «Վարձակալություններ»
թեմայով:
Դասընթացը վարելու է Պալատի խորհրդի անդամ, «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ տնօրեն `
Հովհաննես Պետրոսյանը
Դասընթացը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 21-ից մինչև 23-ը, ժամը 18:30-ից մինչև 20:30, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ:
Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար։
Եռօրյա դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 36 000 /երեսունվեց հազար/ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 30 000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ:
ՀԻՇԵՑՈՒՄ
Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 60 000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 000 դրամ) կամ 100 000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 2 500 դրամ)՝ ըստ նախընտրած թեմաների:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև հունիսի 20-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. Փոստ caa.chamber.armenia@gmail.com ,հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105/:
Դասընթացի արժեքը հնարավոր է վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ