ՇՄԶ — «Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց հետ իրականացվող գործարքներ»
Ժամանակացույց: 23 Մարտի 2023 - 18:30
Տևողությունը: 2.5 ժամ
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը, համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`
«Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց հետ իրականացվող գործարքների (գործառնությունների) շրջանակներում ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտների հարկման (այդ թվում՝ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի շրջանակներում) ընթացակարգերի և արժութային կարգավորման հետ կապված որոշ դրույթների ներկայացում և քննարկում»
թեմայով:
Դասընթացը վարելու է հարկային խորհրդատու (հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական
Հովհաննես Յանիկյանը
Դասընթացը տեղի կունենա 2023 թվականի մարտի 23-ին ժամը 18:30-ից մինչև 21:00, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ, 602 լսարան:
Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար։
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 18 000 /տասնութ հազար/ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 15 000 /տասնհինգ հազար / ՀՀ դրամ:
ՀԻՇԵՑՈՒՄ
Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 72 000 ՀՀ դրամ և 2023թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3600 դրամ) կամ 120 000 ՀՀ դրամ և 2023թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3000 դրամ)՝ ըստ նախընտրած թեմաների:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև մարտի 22-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. Փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105,106/:
Դասընթացի արժեքը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ