ՇՄԶ դասընթաց-Շահութահարկ-հարց ու պատասխան
Ժամանակացույց: 30 Մարտի 2022 - 18:30, 1 Ապրիլի 2022 - 18:30
Տևողությունը: 5 ժամ
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,
համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների,
կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`
«Շահութահարկ — հարց և պատասխան»
թեմայով:
Դասընթացը վարելու է փորձառու մասնագետ Պալատի Խորհրդի անդամ, ՀՀ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետի տեղակալ
Լեռնիկ Հարությունյանը
Դասընթացը տեղի կունենա 2022 թվականի մարտի 30-ին և ապրիլի 1-ին ժամը 18:30-ից մինչև 21:00, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ, դահլիճում:
Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար։
Երկօրյա դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 30 000 / երեսուն հազար / ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 25 000 / քսանհինգ հազար/ ՀՀ դրամ:
ՀԻՇԵՑՈՒՄ
Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 60000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների՝ ըստ նախընտրած թեմաների կամ միանվագ վճարել 100000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների՝ ըստ նախընտրած թեմաների:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև մարտի 29-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. Փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105/:
Դասընթացի արժեքը հնարավոր է վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ