ՇՄԶ դասընթաց- ՓՄԿ-ների ՖՀՄՍ
Ժամանակացույց: 23 Փետրվարի 2022 - 18:30, 24 Փետրվարի 2022 - 18:30
Տևողությունը: 4 ժամ
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,
համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`
«ՓՄԿ–ների ՖՀՄՍ. Համեմատություն ամբողջական ՖՀՄՍ–ների հետ»
թեմայով:
Դասընթացը վարելու է փորձառու մասնագետ, Պալատի խորհրդի անդամ, «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ տնօրեն
Հովհաննես Պետրոսյանը
Դասընթացը տեղի կունենա 2022 թվականի փետրվարի 23-ին և 24-ին, ժամը 18:30-ից մինչև 20:30, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ, 601 սենյակում:
Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար։
Երկօրյա դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 24 000 /քսանչորս հազար/ ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 20 000 /քսան հազար/ ՀՀ դրամ:
ՀԻՇԵՑՈՒՄ
Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 60000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների՝ ըստ նախընտրած թեմաների կամ միանվագ վճարել 100000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների՝ ըստ նախընտրած թեմաների:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև փետրվարի 22-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. Փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105/:
Դասընթացի արժեքը հնարավոր է վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ