Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՇՄԶ դասընթաց — Հետաձգված հարկեր ՀՀՄՍ 12

Ժամանակացույց:  16 Մարտի 2022
Տևողությունը:  3 ժամ


Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,
համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական
զարգացման դասընթաց `

«Հետաձգված հարկեր-ՀՀՄՍ12»

  թեմայով:

Դասընթացը վարելու է փորձառու մասնագետ, Պալատի հաշվապահական հաշվառման հանձնաժողովի անդամ

Ավետիք Մովսիսյանը 

Դասընթացը տեղի կունենա 2022 թվականի մարտի 16-ին 18:30-ից մինչև 21:30 Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ, 601 սենյակում:

Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար։ 

Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 18 000 /տասնութ  հազար/ ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 15 000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ:

ՀԻՇԵՑՈՒՄ

Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 60000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների՝ ըստ նախընտրած թեմաների կամ միանվագ վճարել 100000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների՝ ըստ նախընտրած թեմաների:

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք  մինչև  մարտի 15-ը  զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. Փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105/:

Դասընթացի արժեքը հնարավոր է վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ

Հ/Հ  1930044007380100

<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ

Կից ներկայացնում ենք նաև 2022թ. մարտ ամսվա ՇՄԶ ժամանակացույցը:

ՇՄԶ Մարտ 2022