ՇՄԶ-Ամբողջական ՖՀՄՍ-ներ և ՓՄԿ ՖՀՄՍ-ներ
Ժամանակացույց: 13 Ապրիլի 2022 - 18:30
Տևողությունը: 3 ժամ
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,
համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է
շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`
«Ամբողջական ՖՀՄՍ—ների և ՓՄԿ ՖՀՄՍ—ների առանցքային տարբերությունները»
թեմայով:
Դասընթացը վարելու է փորձառու մասնագետ, Պալատի հաշվապահական հաշվառման հանձնաժողովի անդամ
Մհեր Փարվանյանը
Դասընթացը տեղի կունենա 2022թվականի ապրիլի 13-ին ժամը 18:30-ից մինչև 21:30, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ, դահլիճում:
Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար։
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 18 000 /տասնութ հազար/ ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 15 000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ:
ՀԻՇԵՑՈՒՄ
Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 60000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների՝ ըստ նախընտրած թեմաների կամ միանվագ վճարել 100000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների՝ ըստ նախընտրած թեմաների:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև ապրիլի 12-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. Փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105/:
Դասընթացի արժեքը հնարավոր է վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ