ՇՄԶ-«Ավելացված արժեքի հարկի փոփոխությունները և նախագծերը»
Ժամանակացույց: 26 Մայիսի 2026 - 10:57
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,
համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`
«Ավելացված արժեքի հարկի փոփոխությունները և նախագծերը»
(շարունակություն)
թեմայով:
Դասընթացը վարելու է Պալատի հարկային հանձնաժողովի անդամ, PWC Արմենիա հարկային բաժնի ղեկավար
Ասանեթ Ալոյանը
Դասընթացը տեղի կունենա 2023 թվականի դեկտեմբերի 21-ին ժամը 18:30-ից մինչև 20:30, Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ:
Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար տարբերակով։
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 14 400 տասնչորս հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 12 000 /տասներկու հազար / ՀՀ դրամ:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև դեկտեմբերի 20-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105,106/:
Դասընթացի արժեքը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100