ՇՄԶ — «Ավելացված արժեքի հարկ»
Ժամանակացույց: 9 Օգոստոսի 2022 - 18:30, 11 Օգոստոսի 2022 - 18:30
Տևողությունը: 5 ժամ
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,
համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

«Ավելացված արժեքի հարկ»
թեմայով:
Դասընթացը վարելու է Պալատի խորհրդի անդամ, ՀՀ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետի տեղակալ
Լեռնիկ Հարությունյանը
Երկօրյա դասընթացը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 9-ին և 11-ին , ժամը 18:30-ից մինչև 21:00, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ:
Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար։
Երկօրյա դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 30 000 /երեսուն հազար/ՀՀ դրամ: Պալատի անդամների համար երկօրյա դասընթացի արժեքը կկազմի 25 000 /քսանհինգ հազար/ՀՀ դրամ:
ՀԻՇԵՑՈՒՄ
Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 60 000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 000 դրամ) կամ 100 000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 2 500 դրամ)՝ ըստ նախընտրած թեմաների:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև օգոստոսի 8-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. Փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105/:
Դասընթացի արժեքը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ