ՇՄԶ — Ավելացված արժեքի հարկ, հարց և պատասխան
Ժամանակացույց: 26 Հունիսի 2023 - 18:30
Տևողությունը: 3 ժամ
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,
համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`
«Ավելացված արժեքի հարկ, հարց և պատասխան»
թեմայով:
Դասընթացը վարելու է Պալատի խորհրդի անդամ, ՀՀ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ
Լեռնիկ Հարությունյանը
Դասընթացը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 26-ին ժամը 18:30-ից մինչև 21:30, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ:
Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա , այնպես էլ հեռավար տարբերակով։
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 21600 /քսանմեկ հազար վեց հարյուր / ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 18000 /տասնութ հազար / ՀՀ դրամ:
ՀԻՇԵՑՈՒՄ
Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 72000 ՀՀ դրամ և 2023թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3600 դրամ) կամ 120000 ՀՀ դրամ և 2023թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3000 դրամ)՝ ըստ նախընտրած թեմաների:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև հունիսի 25-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105,106/:
Դասընթացի արժեքը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ