ՇՄԶ — «Աուդիտորական ապացույցներ և ներքին վերահսկողություն»
Ժամանակացույց: 25 Հուլիսի 2022 - 18:30
Տևողությունը: 2 ժամ
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը, համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

«Աուդիտորական ապացույցներ և ներքին վերահսկողության համակարգեր»
թեմայով:
Դասընթացը վարելու է Պալատի աուդիտորական գործունեության հանձնաժողովի նախագահ
Էմիլ Վասիլյանը
Դասընթացը տեղի կունենա հեռավար, 2022 թվականի հուլիսի 25 -ին , ժամը 18:30-ից մինչև 20:30:
Դասընթացին կարող եք մասնակցել միայն հեռավար տարբերակով։
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 12 000 /տասներկու հազար/ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 10 000 /տասը հազար/ՀՀ դրամ:
ՀԻՇԵՑՈՒՄ
Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 60 000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 000 դրամ) կամ 100 000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 2 500 դրամ)՝ ըստ նախընտրած թեմաների:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև հուլիսի 24-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. Փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105/:
Դասընթացի արժեքը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
«Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ
Հ/Հ 1930044007380100
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ