Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՇՄԶ-«Աշխատանքային օրենսգրքի վերջին փոփոխությունների վերաբերյալ քննարկում»

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,

համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

«Աշխատանքային օրենսգրքի վերջին փոփոխությունների վերաբերյալ քննարկում»

թեմայով:

Դասընթացը վարելու է ՀԱՊ փաստաբանական գրասենյակի իրավախորհրդատու, փաստաբան

Սյուզաննա Պողոսյանը

Դասընթացը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 10-ին ժամը 18:30-ից մինչև 20:30,  հեռավար տարբերակով:

Դասընթացին կարող եք մասնակցել միայն հեռավար տարբերակով։ 

Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 14,400 /տասնչորս հազար չորս հարյուր/ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 12,000 /տասներկու հազար / ՀՀ դրամ:

 

ՀԻՇԵՑՈՒՄ

Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 72 000 ՀՀ դրամ և 2023թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 600 դրամ) կամ 120 000 ՀՀ դրամ և 2023թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3000 դրամ)՝ ըստ նախընտրած թեմաների:

 

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև նոյեմբերի 9-ը  զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105,106/:

Դասընթացի արժեքը կարող եք  փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ

Հ/Հ  1930044007380100

<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ