Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՇՄԶ-«Աշխատանքային օրենսգրքի ամենակիրառելի կարգավորումները, հարց և պատասխան»

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,

համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

«Աշխատանքային օրենսգրքի ամենակիրառելի կարգավորումները, հարց և պատասխան»

թեմայով:

Դասընթացը վարելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ

Ժորա Սարգսյանը

Դասընթացը տեղի կունենա 2024 թվականի օգոստոսի 15-ին ժամը 18:30-ից մինչև 21:30, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ:

Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար։ 

Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 21 600 /քսանմեկ հազար վեց հարյուր /ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 18 000 /տասնութ հազար / ՀՀ դրամ:

Դասընթացի գրանցման ժամանակ նշեք Ձեր մասնակցության ձևը (առկա, հեռավար):

ՀԻՇԵՑՈՒՄ

Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 72 000 ՀՀ դրամ և 2024թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 600 դրամ) կամ 120 000 ՀՀ դրամ և 2024թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 000 դրամ)՝ ըստ նախընտրած թեմաների:
 
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև օգոստոսի 14-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի
միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105,106/:

Դասընթացի արժեքը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

«Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ

Հ/Հ  1930044007380100

«Կոնվերս Բանկ»ՓԲԸ