Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՇՄԶ-«Աշխատանքային օրենսգրքի ամենակիրառելի կարգավորումները, հարց և պատասխան»

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,

համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

«Աշխատանքային օրենսգրքի ամենակիրառելի կարգավորումները, հարց և պատասխան»

թեմայով:

Դասընթացը վարելու է փորձառու մասնագետ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ

Ժորա Սարգսյանը

Դասընթացը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերի 10-ին  ժամը 18:30-ից մինչև 21:30, Մոնթե Մելքոնյան 46/2:

Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար։ 

Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 21 600 /քսանմեկ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 18 000 /տասնութ հազար / ՀՀ դրամ:

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև դեկտեմբերի 9-ը  զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ՝ info@caaa.am, հեռախոս՝ 077 249178, 010 249178 /207/:

Դասընթացի գրանցման ժամանակ նշեք Ձեր մասնակցության ձևը (առկա, հեռավար):

Դասընթացի արժեքը կարող եք  փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ

Հ/Հ  1930044007380100

<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ