ՇՄԶ-«Աշխարհը 2050-ին. տնտեսական զարգացումներ և հեռանկարներ»
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,
համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`
«Աշխարհը 2050-ին. տնտեսական զարգացումներ և հեռանկարներ»
թեմայով:
Դասընթացը վարելու է փորձառու մասնագետ, Պալատի խորհրդի անդամ, «Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ՓԲԸ տնօրեն
Դավիթ Անանյանը
Դասընթացը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 8-ին ժամը 18:30-ից մինչև 20:30, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ, 608 լսարան:
Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար։
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 14 400 /տասնչորս հազար չորս հարյուր /ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 12 000 /տասներկու հազար / ՀՀ դրամ:
ՀԻՇԵՑՈՒՄ
Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 72 000 ՀՀ դրամ և 2024թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 600 դրամ)՝ըստ նախընտրած թեմաների:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև հոկտեմբերի 7-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105,106/:
Դասընթացի գրանցման ժամանակ նշեք Ձեր մասնակցության ձևը (առկա, հեռավար):
Դասընթացի արժեքը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ