Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՇՄԶ-«Անկանխիկ գործառնությունների մասին ՀՀ օրենքը»

Ժամանակացույց:  26 Օգոստոսի 2022 - 18:30
Տևողությունը:  2.5 ժամ


Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,

համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

«Անկանխիկ գործառնությունների մասին ՀՀ օրենքը»

թեմայով:

Դասընթացը վարելու է ԿԲ իրավախորհրդատու, իրավական ռիսկերի կառավարիչ

Լևոն Սահակյանը

Դասընթացը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 26-ին  ժամը 18:30-ից մինչև 21:00, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ:

Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար։ 

Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 15 000 /տասնհինգ հազար/ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 12 500 /տասներկու հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ:

ՀԻՇԵՑՈՒՄ

Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 60 000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝  3 000 դրամ) կամ 100 000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 2 500 դրամ)՝ ըստ նախընտրած թեմաների:

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև օգոստոսի 25-ը  զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. Փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105,106/:

Դասընթացի արժեքը կարող եք  փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ

Հ/Հ  1930044007380100

<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ