Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՇՄԶ – «ԱՄՍ 550,560,570 կապակցված կողմեր, հետագա դեպքերը և կազմակերպության գործունեության անընդհատությունը»

Ժամանակացույց:  29 Նոյեմբերի 2022 - 18:30
Տևողությունը:  2 ժամ


Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը, համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

«ԱՄՍ 550,560,570 կապակցված կողմեր, հետագա դեպքերը և կազմակերպության գործունեության անընդհատությունը»
թեմայով:

Դասընթացը վարելու են Պալատի աուդիտորական հանձնաժողովի անդամներ՝ «ԲԻ-ԴԻ-Օ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ աուդիտ մենեջեր՝ Մարիամ Ավետիսյանը և «Թրասթ Աուդիտ» ՓԲԸ տնօրեն՝
Հայկ Մարգարյանը:

Դասընթացը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 29-ին  ժամը 18:30-ից մինչև 20:30, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ, 601 լսարան:

Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար։ 

Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 12 000 /տասներկու հազար/ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 10 000 /տասը հազար / ՀՀ դրամ:

Դասընթացը կազմակերպվելու է մինչև 30 հոգանոց խմբով:

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև նոյեմբերի  28-ը  զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. Փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105,106/:

Դասընթացի արժեքը կարող եք  փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ

Հ/Հ  1930044007380100

<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ