Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՇՄԶ-«ԱՄՍ 530 – Աուդիտորական ընտրանք և ԱՄՍ 230 – Էականությունը աուդիտի պլանավորման և իրականացման գործընթացում»   

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,

համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

«ԱՄՍ 530 – Աուդիտորական ընտրանք և ԱՄՍ 230 – Էականությունը աուդիտի պլանավորման և իրականացման        գործընթացում»                                

թեմայով:

Դասընթացը վարելու է փորձառու մասնագետ, ACCA անդամ, Պալատի որակավորված աուդիտոր, Պալատի վերստուգիչ հանձնաժողովի անդամ, «Էրնսթ Ընդ Յանգ» ՓԲԸ-ի մենեջեր

Աննա Չալյանը

Դասընթացը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 9-ին  ժամը 18:30-ից մինչև 20:30, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ:

Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար։ 

Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 14 400 /տասչորս հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 12 000 /տասներկու հազար / ՀՀ դրամ:

ՀԻՇԵՑՈՒՄ

Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 72 000 ՀՀ դրամ և 2025թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 600 դրամ) կամ 120 000 ՀՀ դրամ և 2025թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 000 դրամ)՝ ըստ նախընտրած թեմաների:

 

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև սեպտեմբերի 8-ը  զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ info@caaa.am, հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105,106/:

 

Դասընթացի գրանցման ժամանակ նշեք Ձեր մասնակցության ձևը (առկա, հեռավար):

Դասընթացի արժեքը կարող եք  փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ

Հ/Հ  1930044007380100

<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ