Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՇՄԶ — «ԱՄՍ 315-ում փոփոխությունների ներկայացում»

Ժամանակացույց:  15 Փետրվարի 2023 - 18:30
Տևողությունը:  2 ժամ


Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը, համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

«ԱՄՍ 315-ում փոփոխությունների ներկայացում»

թեմայով:

Դասընթացը վարելու են  Պալատի աուդիտորական գործունեության հանձնաժողովի անդամները, աուդիտորական հանձնաժողովի նախագահ՝ Էմիլ Վասիլյանի գլխավորությամբ:

Դասընթացը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 21-ին  ժամը 18:30-ից մինչև 20:30, հեռավար տարբերակով:

Դասընթացին կարող եք մասնակցել միայն հեռավար տարբերակով։ 

Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 14 400 /տասնչորս հազար չորս հարյուր/ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի  12 000 /տասներկու հազար / ՀՀ դրամ:

ՀԻՇԵՑՈՒՄ

Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 72 000 ՀՀ դրամ և 2023թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 600 դրամ) կամ 120 000 ՀՀ դրամ և 2023թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 000 դրամ)՝ ըստ նախընտրած թեմաների:

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև փետրվարի 20-ը  զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. Փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105,106/:

Դասընթացի արժեքը կարող եք  փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ

Հ/Հ  1930044007380100

<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ