Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Դասընթաց սկսնակ և գործող հաշվապահների համար

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ❗️❗️❗️
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը կազմակերպում է ՝
“Հաշվապահական հաշվառում և հարկային օրենսդրություն” թեմայով դասընթաց սկսնակ և գործող
հաշվապահների համար:
❗️Դիմումների ընդունման վերջնաժամկետն երկարաձգվել է մինչև 2022թ. ապրիլի 15-ը:
Դասընթացները նախատեսվում են սկսել 2022թ. ապրիլի 18-ից:
Դասընթացի տևողությունը 50 ժամ է /20 դաս/, շաբաթական 3 անգամ /18:30-21:00/:
Արժեքը` 60000 դրամ` ներառյալ դասագրքի և այլ ուսուցողական նյութերի վճարը:
Դասընթացը ներառում է հետևյալ հիմնարար բաժինները`
✔Հաշվապահական հաշվառման էությունը և խնդիրները, հաշվապահական հաշիվները, հաշվապահական հաշվառման հաշվային պլանը, փաստաթղթավորումը, ֆինանսական հաշվետվության կազմը և կառուցվածքը,
✔ Ոչ ընթացիկ ակտիվների հաշվառումը
✔Ընթացիկ ակտիվների հաշվառումը
✔Սեփական կապիտալի հաշվառումը
✔Պարտավորությունների հաշվառումը
✔ՀՀ հարկային օրենսդրության հիմունքները` հարկերի տեսակները, դրույքաչափերը, հաշվառումը և պատասխանատվությունը հարկային օրենսդրությունը խախտելու դեպքում
Դասընթացի ավարտին տրվում է մասնակցության տեղեկանք:
Կից առկա է դիմումի Ձևը:
Գրանցվելու կամ լրացուցիչ մանրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.
Հեռ. (077) 249178, (010)237102:
Հասցե՝ Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ

Սկսնակի դիմում-հայտ