Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Դասընթաց սկսնակ և գործող հաշվապահների համար

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը կազմակերպում է
“Հաշվապահական հաշվառում և հարկային օրենսդրություն” թեմայով դասընթաց սկսնակ և գործող հաշվապահների համար:


Դասընթացի տևողությունը 50 ժամ է /20 դաս/, շաբաթական 3 անգամ /18:30-21:00/:

Արժեքը` 60000 դրամ` ներառյալ դասագրքի և այլ ուսուցողական նյութերի վճարը:

Դասընթացը ներառում է հետևյալ հիմնարար բաժինները`

  • Հաշվապահական հաշվառման էությունը և խնդիրները, հաշվապահական հաշիվները, հաշվապահական հաշվառման հաշվային պլանը, փաստաթղթավորումը, ֆինանսական հաշվետվության կազմը և կառուցվածքը,
  • Ոչ ընթացիկ ակտիվների հաշվառումը
  •  Ընթացիկ ակտիվների հաշվառումը
  • Սեփական կապիտալի հաշվառումը
  • Պարտավորությունների հաշվառումը
  •  ՀՀ հարկային օրենսդրության հիմունքները` հարկերի տեսակները, դրույքաչափերը, հաշվառումը և պատասխանատվությունը հարկային օրենսդրությունը խախտելու դեպքում

Դասընթացի ավարտին տրվում է մասնակցության տեղեկանք:

Դասընթացի մեկնարկն ապրիլի 4-ից:

Գրանցվելու կամ լրացուցիչ մանրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.

Հեռ. (077) 249178, (010)237102:

Հասցե՝ Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ