Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Դասընթաց սկսնակ և գործող հաշվապահների համար

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը կազմակերպում է

«Հաշվապահական հաշվառում և հարկային օրենսդրություն» թեմայով դասընթաց սկսնակ և գործող հաշվապահների համար:

Դասընթացը վարելու է տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ՝

Կարեն Ներսեսյանը

Դասընթացի տևողությունը 50 ժամ է  /20 դաս/, շաբաթական 3 անգամ /18:30-21:00/:

Արժեքը՝ 72 000 դրամ ՝ ներառյալ դասագրքի և այլ ուսուցողական նյութերի վճարը:

Դասընթացը ներառում է հետևյալ հիմնարար բաժինները՝

  • Հաշվապահական հաշվառման էությունը և խնդիրները, հաշվապահական հաշիվները, հաշվապահական հաշվառման հաշվային պլանը, փաստաթղթավորումը, ֆինանսական հաշվետվության կազմը և կառուցվածքը,
  • Ոչ ընթացիկ ակտիվների հաշվառում,
  • Ընթացիկ ակտիվների հաշվառում,
  • Սեփական կապիտալի հաշվառում,
  • Պարտավորությունների հաշվառում,
  • ՀՀ հարկային օրենսդրության հիմունքները՝ հարկերի տեսակները, դրույքաչափերը, հաշվառումը և պատասխանատվությունը հարկային օրենսդրությունը խախտելու դեպքում:

Դասընթացի ավարտին տրվում է մասնակցության տեղեկանք:

Դասընթացի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում մասնակցելու Պալատի կողմից կազմակերպվող որոշ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) դասընթացների, ինչպես նաև բարձր առաջադիմություն ցուցաբերած մասնակիցներին կարող է տրվել պրակտիկա անցնելու հնարավորություն:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև փետրվարի 21-ը:  Գրանցվելու համար դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում` այստեղ,
  2. անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճեն,
  3. դասընթացի համար վճարումը հավաստող փաստաթուղթ:

Առցանց գրանցվելու համար խնդրում ենք դիմումի ստորագրված տարբերակը ուղարկել Պալատի Էլ.փոստին info@caaa.am ՝ կցելով անձը հաստատող փաստաթղթի և վճարման անդորրագրի պատճենները:

Հասցե՝ Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ:

Դասընթացի արժեքը կարող եք  փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ

Հ/Հ  1930044007380100

<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ

Մեր համատեղ ջանքերը կերաշխավորեն Ձեր մասնագիտական առաջընթացը: