Դասընթաց սկսնակ և գործող հաշվապահների համար
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը կազմակերպում է
«Հաշվապահական հաշվառում և հարկային օրենսդրություն» թեմայով դասընթաց սկսնակ և գործող
հաշվապահների համար:
Դասընթացը վարելու է տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ՝
Կարեն Ներսեսյանը
Դասընթացի տևողությունը 50 ժամ է /20 դաս/, շաբաթական 3 անգամ /18:30-21:00/:
Արժեքը՝ 72 000 դրամ ՝ ներառյալ դասագրքի և այլ ուսուցողական նյութերի վճարը:
Դասընթացը ներառում է հետևյալ հիմնարար բաժինները
- Հաշվապահական հաշվառման էությունը և խնդիրները, հաշվապահական հաշիվները,
հաշվապահական հաշվառման հաշվային պլանը, փաստաթղթավորումը, ֆինանսական
հաշվետվության կազմը և կառուցվածքը, - Ոչ ընթացիկ ակտիվների հաշվառում,
- Ընթացիկ ակտիվների հաշվառում,
- Սեփական կապիտալի հաշվառում,
- Պարտավորությունների հաշվառում,
- ՀՀ հարկային օրենսդրության հիմունքները՝ հարկերի տեսակները, դրույքաչափերը, հաշվառումը և
պատասխանատվությունը հարկային օրենսդրությունը խախտելու դեպքում:
Դասընթացի ավարտին տրվում է մասնակցության տեղեկանք:
Դասընթացի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում մասնակցելու Պալատի կողմից
կազմակերպվող որոշ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) դասընթացների, ինչպես նաև
բարձր առաջադիմություն ցուցաբերած մասնակիցներին կարող է տրվել պրակտիկա անցնելու
հնարավորություն:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև մարտի 7-ը: Գրանցվելու համար
դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում` այստեղ,
2. անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճեն,
3. դասընթացի համար վճարումը հավաստող փաստաթուղթ:
Առցանց գրանցվելու համար խնդրում ենք դիմումի ստորագրված տարբերակը ուղարկել Պալատի
Էլ.փոստին info@caaa.am, caa.chamber.armenia@gmail.com ՝ կցելով անձը հաստատող
փաստաթղթի և վճարման անդորրագրի պատճենները:
Հասցե՝ Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ:
Դասընթացի արժեքը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
«Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ
Հ/Հ 1930044007380100
Կոնվերս Բանկ ՓԲԸ
Մեր համատեղ ջանքերը կերաշխավորեն Ձեր մասնագիտական առաջընթացը: