Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՇՄԶ — «Վեճերի լուծում, արբիտրաժ, հաշտարարություն, դատարան»

Ժամանակացույց:  14 Մարտի 2023 - 18:30
Տևողությունը:  1.5 ժամ


Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը, համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

«Վեճերի լուծում, արբիտրաժ, հաշտարարություն, դատարան»

թեմայով:

Դասընթացը վարելու է իրավաբանական գիտությունների թեկնածու, «ՀԱՊ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր

Հայկ Հովհաննիսյանը

Դասընթացը տեղի կունենա 2023 թվականի մարտի 14-ին  ժամը 18:30-ից մինչև 20:00, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ:

Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար։ 

Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 10800 /տասը հազար ութ հարյուր/ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 9000 /ինը հազար / ՀՀ դրամ:

ՀԻՇԵՑՈՒՄ

Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 72 000 ՀՀ դրամ և 2023թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3600 դրամ) կամ 120 000 ՀՀ դրամ և 2023թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3000 դրամ)՝ ըստ նախընտրած թեմաների:

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև մարտի 13-ը  զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. Փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105,106/:

Դասընթացի արժեքը կարող եք  փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ

Հ/Հ  1930044007380100

<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ