Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Ժամանակացույց:  26 Մայիսի 2026 - 03:40


Հրավիրում ենք մասնակցելու Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի

ՓՈՐՁԱԳԵՏ ՀԱՇՎԱՊԱՀԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԻ

որակավորում շնորհող Հաշվապահների միջազգային դաշնության ստանդարտներին համապատասխան կրթական ծրագրի հետևյալ առարկաների դասընթացներին.

Ֆինանսական կառավարում և վերահսկողություն

Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում

Դասընթացներից յուրաքանչյուրի տևողությունը 40 ժամ է, շաբաթական՝ երկու անգամ, երեկոյան ժամերին:

Դասերը կազմակերպվում են ինչպես առկա, այնպես էլ առցանց՝ նոր սարքավորումներով համալրված էլեկտրոնային լսարանում:

Յուրաքանչյուր առարկայի դասընթացի վճարը՝ 70 000 ՀՀ դրամ է:

Գրանցման վերջնաժամկետն է 2022թ.-ի հուլիսի 21-ը:

Դասընթացները նախատեսվում են սկսել 2022թ.-ի հուլիսի 25-ից:

Պալատի որակավորման դասընթացներին մասնակցելու համար դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (կցված է),
  2. անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճեն,
  3. դասընթացի համար վճարումը հավաստող փաստաթուղթ:

Առցանց գրանցվելու համար խնդրում ենք դիմումի ստորագրված տարբերակը ուղարկել Պալատի Էլ.փոստին info@caaa.amcaa.chamber.armenia@gmail.com ՝ կցելով անձը հաստատող փաստաթղթի և վճարման անդորրագրի պատճենները:

Առձեռն հանձնելու համար գրասենյակի հասցեն է ք. Երևան, Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ:

Մեր հաշվեհամարի տվյալներն են.

Կոնվերս բանկ ՓԲԸ՝

1930044007380100

ՀՎՀՀ02537979

«Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ:

Լրացուցիչ մանրամասների համար խնդրում ենք զանգահարել.

Հեռ՝. (010) 23 71 02 (ն. 101, 105, 106), (077) 24-91-78

ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՆՔ՝

Մեր համատեղ ջանքերը կապահովեն Ձեր առաջընթացը…

Դիմում