ՇՄԶ-«AI հիմունքներ և պրակտիկ կիրառություններ հաշվապահների և աուդիտորների համար»
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,
համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`
«AI հիմունքներ և պրակտիկ կիրառություններ հաշվապահների և աուդիտորների համար»
թեմայով:
Դասընթացը վարելու են «Լումիվերս» ՓԲԸ-ի կրթության նախագծող և AI փորձագետ՝
Արշակ Ուլուբաբյանը
և «Լումիվերս» ՓԲԸ-ի կրթության նախագծող, համակարգող և AI ուսուցիչ՝
Էլլա Մանուկյանը:
Դասընթացը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 27-ին ժամը 18:30-ից մինչև 20:30, Մոնթե Մելքոնյան 46/2 հասցեում:
Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար տարբերակով։
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 14 400 /տասնչորս հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ: Պալատի անդամների, որակավորման ծրագրի դասընթացների մասնակիցների համար ՇՄԶ դասընթացի արժեքը կկազմի 12 000 /տասներկու հազար / ՀՀ դրամ:
ՀԻՇԵՑՈՒՄ
Պալատի անդամները, որակավորման ծրագրի դասընթացների մասնակիցները կարող են միանվագ վճարել 72 000 ՀՀ դրամ և 2026թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 600 դրամ) կամ 120 000 ՀՀ դրամ և 2026թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 000 դրամ)՝ ըստ նախընտրած թեմաների:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև հուլիսի 26-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ info@caaa.am, հեռախոս 077 249178, 010 249178 /207/:
Դասընթացի արժեքը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ