Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՇՄԶ-«ՓԼ/ԱՖ ռիսկերի գնահատում և ռիսկահեն վերահսկողության իրականացում»

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,

համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

«ՓԼ/ԱՖ ռիսկերի գնահատում և ռիսկահեն վերահսկողության իրականացում»

թեմայով:

Դասընթացը վարելու է ՀՀ ԿԲ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի և պատժամիջոցների համապատասխանության ռիսկերի գնահատման բաժնի պետ

Սամվել Խալաթյանը 

Դասընթացը տեղի կունենա 2026 թվականի նոյեմբերի 20-ին  ժամը 18:30-ից մինչև 20:30, հեռավար:

Դասընթացին կարող եք մասնակցել միայն հեռավար տարբերակով։ 

Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 14 400 /տասնչորս հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ: Պալատի անդամների, որակավորման ծրագրի դասընթացների մասնակիցների համար ՇՄԶ դասընթացի արժեքը կկազմի 12 000 /տասներկու հազար / ՀՀ դրամ:

ՀԻՇԵՑՈՒՄ

Պալատի անդամները, որակավորման ծրագրի դասընթացների մասնակիցներիը կարող են միանվագ վճարել 72 000 ՀՀ դրամ և 2026թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 600 դրամ) :

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև նոյեմբերի 19-ը  զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ info@caaa.am, հեռախոս 077 249178, 010 249178 /207/:

Դասընթացի արժեքը կարող եք  փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ

Հ/Հ  1930044007380100

<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ

Հարգանքով,

Պալատի աշխատակազմ