ՇՄԶ- «Ոչ ռեզիդենտների շահութահարկով հարկման առանձնահատկությունները, գործնական իրավիճակներ, հարկման հետ կապված հնարավոր ռիսկեր, հարց ու պատասխան»
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,
համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`
«Ոչ ռեզիդենտների շահութահարկով հարկման առանձնահատկությունները, գործնական իրավիճակներ, հարկման հետ կապված հնարավոր ռիսկեր, հարց ու պատասխան»
թեմայով:
Դասընթացը վարելու է հարկային խորհրդատու (հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական)
Հովհաննես Յանիկյանը
Դասընթացը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 28-ին ժամը 18:30-ից մինչև 20:30, Մոնթե Մելքոնյան 46/2 հասցեում:
Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար տարբերակով։
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 14 400 /տասնչորս հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 12 000 /տասներկու հազար / ՀՀ դրամ:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև հոկտեմբերի 27-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ info@caaa.am, հեռախոս 077 249178, 010 249178 /207/:
Դասընթացի արժեքը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ