ՇՄԶ-«ՀՀ հարկային օրենսգրքի և կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի, արժույթային վերահսկողությունը կարգավորող իրավական ակտերի շրջանակներում ոչ ռեզիդենտի շահութահարկով հարկման ընթացակարգերի և արտարժույթով իրականացվող գործարքների հիմնական հարցերի և խնդիրների քննարկում»
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,
համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`
«ՀՀ հարկային օրենսգրքի և կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի, արժույթային վերահսկողությունը կարգավորող իրավական ակտերի շրջանակներում ոչ ռեզիդենտի շահութահարկով հարկման ընթացակարգերի և արտարժույթով իրականացվող գործարքների հիմնական հարցերի և խնդիրների քննարկում»
թեմայով:
Դասընթացը վարելու է փորձառու մասնագետ, հարկային խորհրդատու (հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական)
Հովհաննես Յանիկյանը
Դասընթացը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 21-ին ժամը 18:30-ից մինչև 21:00, Մոնթե Մելքոնյան 46/2 հասցեում:
Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար տարբերակով։
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 18 000 /տասնութ հազար/ ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 15 000 /տասնհինգ հազար / ՀՀ դրամ:
ՀԻՇԵՑՈՒՄ
Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 72 000 ՀՀ դրամ և 2026թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 600 դրամ) կամ 120 000 ՀՀ դրամ և 2026թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 000 դրամ)՝ ըստ նախընտրած թեմաների:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև մայիսի 20-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ info@caaa.am, հեռախոս 077 249178, 010 249178 /207/:
Դասընթացի արժեքը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ