Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՇՄԶ-«Հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջոցներ, գույքի արգելանք, գրավ/երաշխիք (ժամանակացույցի կնքում)»

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,

համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

«Հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջոցներ,  գույքի արգելանք, գրավ/երաշխիք (ժամանակացույցի կնքում)»

թեմայով:

Դասընթացը վարելու է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնի դասախոս, Արդարադատության ակադեմիայի դասընթացավար 

Պետիկ Մկրտչյանը

Դասընթացը տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 29-ին  ժամը 18:30-ից մինչև 21:30, հեռավար:

Դասընթացին կարող եք մասնակցել միայն հեռավար տարբերակով։ 

Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 21 600 /քսանմեկ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ: Պալատի անդամների, որակավորման ծրագրի դասընթացների մասնակիցների համար ՇՄԶ դասընթացի արժեքը կկազմի 18 000 /տասնութ հազար / ՀՀ դրամ:

ՀԻՇԵՑՈՒՄ

Պալատի անդամները, որակավորման ծրագրի դասընթացների մասնակիցները կարող են միանվագ վճարել 72 000 ՀՀ դրամ և 2026թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 600 դրամ) կամ 120 000 ՀՀ դրամ և 2026թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 000 դրամ)՝ ըստ նախընտրած թեմաների:

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև սեպտեմբերի 28-ը  զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ info@caaa.am, հեռախոս 077 249178, 010 249178 /207/:

Դասընթացի արժեքը կարող եք  փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ

Հ/Հ  1930044007380100

<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ