Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՇՄԶ-«Կրիպտոակտիվների շրջանառությունից բխող ՓԼ/ԱՖ ռիսկեր»

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը, համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

«Կրիպտոակտիվների շրջանառությունից բխող ՓԼ/ԱՖ ռիսկեր»

թեմայով:

Դասընթացը վարելու է ՀՀ ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժնի միջազգային հարաբերությունների ավագ փորձագետ

 Տիգրան Գաբրիելյանը

Դասընթացը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 29-ին  ժամը 18:30-ից մինչև 20:30, Մոնթե Մելքոնյան 46/2 հասցեում:

Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար տարբերակով։ 

Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 14 400 /տասնչորս հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ: Պալատի անդամների, որակավորման ծրագրի դասընթացների մասնակիցների համար ՇՄԶ դասընթացի արժեքը կկազմի 12 000 /տասներկու հազար / ՀՀ դրամ:

ՀԻՇԵՑՈՒՄ

Պալատի անդամները, որակավորման ծրագրի դասընթացների մասնակիցները կարող են միանվագ վճարել 72 000 ՀՀ դրամ և 2026թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 600 դրամ) կամ 120 000 ՀՀ դրամ և 2026թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 000 դրամ)՝ ըստ նախընտրած թեմաների:

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև հուլիսի 28-ը  զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ info@caaa.am, հեռախոս 077 249178, 010 249178 /207/:

Դասընթացի արժեքը կարող եք  փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ

Հ/Հ  1930044007380100

<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ