Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՇՄԶ-«Կազմակերպությունների հաշվային պլանի փոփոխությունները»

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,

համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

«Կազմակերպությունների հաշվային պլանի փոփոխությունները»

թեմայով:

Երկօրյա դասընթացը վարելու է Պալատի հաշվապահական հաշվառման հանձնաժողովի նախագահ, «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ ՖՀՄՍ խորհրդատու

Ավետիք Մովսիսյանը

 

Երկօրյա դասընթացը տեղի կունենա 2026 թվականի նոյեմբերի 16-ին և 19-ին ժամը 18:30-ից մինչև 21:30, Մոնթե Մելքոնյան 46/2 հասցեում:

Երկօրյա դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար տարբերակով։ 

Երկօրյա դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 43 200 /քառասուներեք հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 36 000 /երեսունվեց հազար / ՀՀ դրամ:

ՀԻՇԵՑՈՒՄ

Պալատի անդամները, որակավորման ծրագրի դասընթացների մասնակիցներիը կարող են միանվագ վճարել 72 000 ՀՀ դրամ և 2026թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 600 դրամ) :

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև նոյեմբերի 15-ը  զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ info@caaa.am, հեռախոս 077 249178, 010 249178 /207/:

Դասընթացի արժեքը կարող եք  փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ

Հ/Հ  1930044007380100

<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ