Chamber of Auditors and Expert Accountants of Armenia

Շարունակական աջակցություն Արցախից բռնի տեղահանվածների

2023թ․ հոկտեմբերին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը հանդես
եկավ նախաձեռնությամբ, որում, իր լիազորությունների շրջանակում, հայտնում էր
պատրաստակամություն՝ ստանձնելու Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու
հանձնառությունը։ Ի թիվս այլ ծառայությունների՝ նշվեց, որ Պալատը պատրաստ է կազմակերպել
հաշվապահների և աուդիտորների որակավորման, մասնագիտական զարգացման անվճար դասընթացներ,
ապահովել մասնագիտական դասընթացներին նաև հեռավար եղանակով մասնակցությունը, տրամադրել
անվճար մասնագիտական գրականություն՝ դասընթացներին մասնակցության համար։
Որակավորման կրթական ծրագրի դասընթացների մեկնարկը արդեն տրված է և ուրախությամբ պետք է
փաստենք, որ 2024թ. առաջին կիսամյակին Արցախից տեղահանված մեր 37 հայրենակիցներ
արձագանքել են հայտարությանը՝ իրենց մասնակցությունը բերելով Որակավորման դասընթացում
ընդգրկված 7 առարկաներից մեկին կամ մի քանիսին միաժամանակ։
Դասընթացների մասնակից մեր հայրենակիցներին մաղթում ենք հաջողություններ պատասխանատու այս
փուլերից յուրաքանչյուրը պատվով հաղթահարելու գործում և վստահեցնում, որ նրանց
մասնագիտական հետաքրքրությունների բավարարումը պրոֆեսիոնալ առաջընթացի ճանապարհին
մշտապես կլինի Պալատի ուշադրության կենտրոնում, կլինի շարունակական, կայուն և արդյունավետ։