Chamber of Auditors and Expert Accountants of Armenia

Դասընթաց սկսնակ և գործող հաշվապահների համար

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը կազմակերպում է

“Հաշվապահական հաշվառում և հարկային օրենսդրություն” 

թեմայով դասընթաց սկսնակ և գործող հաշվապահների համար:

Դասընթացի տևողությունը 50 ժամ է /20 դաս/, շաբաթական 3 անգամ /18:30-21:00/:

Արժեքը` 60000 դրամ` ներառյալ դասագրքի և այլ ուսուցողական նյութերի վճարը:

Դասընթացը ներառում է հետևյալ հիմնարար բաժինները`

  • Հաշվապահական հաշվառման էությունը և խնդիրները, հաշվապահական հաշիվները, հաշվապահական հաշվառման հաշվային պլանը, փաստաթղթավորումը, ֆինանսական հաշվետվության կազմը և կառուցվածքը,
  •  Ոչ ընթացիկ ակտիվների հաշվառումը
  • Ընթացիկ ակտիվների հաշվառումը
  • Սեփական կապիտալի հաշվառումը
  • Պարտավորությունների հաշվառումը
  • ՀՀ հարկային օրենսդրության հիմունքները` հարկերի տեսակները, դրույքաչափերը, հաշվառումը և պատասխանատվությունը հարկային օրենսդրությունը խախտելու դեպքում

Դասընթացի ավարտին տրվում է մասնակցության տեղեկանք:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է  գրանցվել մինչև հուլիսի 15-ը:

Գրանցվելու կամ լրացուցիչ մանրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.

Հեռ. (077) 249178, (010)237102:

Հասցե՝ Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ

Սկսնակի դիմում-հայտ