Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Իրավագիտության հիմունքներ և կորպորատիվ իրավունք — Որակավորման ծրագիր

Առարկա 3 ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԻՐԱՎՈՒՆՔ

Նպատակը

Իրավագիտության և ՀՀ կորպորատիվ իրավունքի բնագավառում ապահովել գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են հաշվապահին իր մասնագիտական գործունեությունը ծավալելու համար:

Բովանդակությունը

ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

  • Իրավունքի բովանդակությունը
  • Իրավական համակարգի բովանդակությունը
  • Իրավունքի աղբյուրները

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

  • Քաղաքացիական իրավունքի կարգավորման առարկան
  • Քաղաքացիական իրավունքի սկզբունքները
  • Քաղաքացիական իրավունքի սուբյեկտները
  • Քաղաքացիական իրավունքի օբյեկտները

ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

  • Պայմանագրերի տեսակները
  • Պայմանագրերի կնքման, փոփոխման և լուծման կարգը
  • Գույքի օտարման պայմանագրեր
  • Գույքի վարձակալության և անհատույց օգտագործման հանձնելու պայմանագրեր
  • Աշխատանքներ կատարելու պայմանագրեր
  • Ծառայություններ մատուցելու պայմանագրեր
  • Փոխառության և վարկային պայմանագրեր
  • Ֆակտորինգի, բանկային ավանդի և հաշվի պայմանագրեր

ԳՈՐԾԱՐՔՆԵՐ

  • Գործարքների տեսակները և ձևերը
  • Անվավեր և առոչինչ գործարքներ

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

  • Ներկայացուցչության բովանդակությունը

ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ

  • Ընդհանուր դրույթներ պարտավորությունների մասին
  • Գրավը
  • Տուժանքը (տուգանք և տույժ)
  • Պարտապանի գույքի պահումը
  • Երաշխավորությունը
  • Երաշխիքը
  • Նախավճարը

ԴԵԼԻԿՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՆՀԻՄՆ ՀԱՐՍՏԱՑՈՒՄ

  • Վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունների ընդհանուր բնութագիրը
  • Անհիմն հարստացման իրավական բնույթը

ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ

  • Սեփականության իրավունքը
  • Հողամասի կառուցապատման իրավունքը
  • Գույքի օգտագործման իրավունքը
  • Գրավի իրավունքը
  • Սերվիտուտը
  • Կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքը

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Աշխատանքային պայմանագրի կնքման կարգը, տեսակները, աշխատողին տրամադրվելիք երաշխիքները
  • Աշխատանքային հարաբերությունների դադարեցումը
  • Կարգապահական պատասխանատվության կիրառումը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Տնտեսական ընկերությունների կողմից կնքվող գործարքների առաձնահատկությունները,
  • Տնտեսական ընկերությունների կառավարման մարմինները և դրանց լիազորությունները

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ (ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ)

  • Իրավաբանական անձանց սնանկության տեսակները և պայմանները
  • Իրավաբանական անձանց սնանկության հետևանքները

ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ և ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ

  • Վարչական իրավունքի հիմնական սկզբունքները
  • Վարչական վարույթի մասնակցիները
  • Վարչական ակտի բովանդակությունը
  • Վարչական ակտերի տեսակները

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Տնտեսական հանցագործությունների բացահայտումը ՀՀ օրենսդրութան շրջանակներում

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

  • ՀՀ-ում գործող դատարանների կառուցվածքը և վերջիններիս դասակարգումը
  • Դատավորի կարգավիճակը ՀՀ օրենսդրության շրջանակներում

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

  • Իրավաբանական անձանց՝ որպես քրեական պատասխանատվության սուբյեկտների կարգավիճակը
  • Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության առանձնահատկությունները ՀՀ քրեական օրենսգրքի համատեքստում

Գնահատման մեթոդը

Դիմորդները պետք է հանձնեն քննություն՝ կազմված բազմակի ընտրության հարցերից /առավելագույնը միավորների 50%/ և խնդիրներից:

Քննությունը համարվում է հանձնած, եթե մասնակիցը 100 հնարավոր միավորից հավաքել է 50 և ավելի միավոր: