Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Որակի պահանջների պահպանման արտաքին գնահատման ընթացակարգերին նվիրված քննարկում

2021 թվականի սեպտեմբերի 30-ին Պալատում տեղի ունեցավ մասնագիտական ծառայությունների որակի պահանջների պահպանման արտաքին գնահատման ընթացակարգերին նվիրված հանդիպում–քննարկում։ Հանդիպմանը ձեզ ևս մասնակից դարձնելու և քննարկվող հարցերի շրջանակին ծանոթացնելու նպատակով պատրաստել ենք հաղորդում, որը ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։