Թաթուլ Մովսիսյանը՝ ԵԱՏՄ աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նախագահ
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանն ընտրվել է Եվրասիական Տնտեսական Միության աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նախագահ (Председатель Президиума Консультативного Совета аудиторов ЕАЭС)։
ԵԱՏՄ երկրների կողմից ստորագրված Աուդիտորական գործունեության իրականացման համաձայնագրով նախատեսվում է 2024 թ․ հունվարի 1-ից ԵԱՏՄ երկրներում ձևավորել աուդիտորական ծառայությունների միասնական շուկա։ Այդ նպատակով ԵԱՏՄ աուդիտորների խորհրդատվական մարմինը պետք է վերլուծի ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրություններով սահմանված մոտեցումները, վերհանի տարբերությունները, մշակի համաձայնեցված միասնական քաղաքականություն, որոնք պետք է կիրառվեն բոլոր երկրներում հետևյալ ուղղություններով՝
— Աուդիտորների որակավորում և շարունակական մասնագիտական զարգացում,
— Աուդիտորական գործունեության որակի հսկողություն և կարգապահական պատասխանատվություն,
— Անդամակցություն և ռեեստրի վարում,
— Աուդիտորական գործունեության կարգավորում, ստանդարտացում և էթիկա:
ԵԱՏՄ աուդիտորների ԽՄ անդամ են հանդիսանում ԵԱՏՄ բոլոր երկրների (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Կիրգիզիա) մասնագիտացված կառույցները՝ պրոֆեսիոնալ կազմակերպությունները։