Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Պալատի խորհրդի 06.04.2022թ. նիստի վերաբերյալ

Ս․թ․ ապրիլի 6-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը։

Քննարկման առարկա դարձան օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, որոնցից առաջին երեքը վերաբերում էին Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական 6 անձանց՝ Պալատի անդամ ընդունմանը, Պալատի անդամ 2 ֆիզիկական անձանց անդամակցության դադարեցմանը, ինչպես նաև մեկ ֆիզիկական անձի՝ որպես փորձագետ հաշվապահ անդամ անդամակցության դադարեցմանը և որպես աուդիտոր անդամ՝ անդամակցության հաստատմանը։

Խորհուրդը հաստատեց Պալատի յոթ՝ Որակի պահանջների պահպանման գնահատման,Կարգապահական, Որակավորման, Անդամակցության, Աուդիտորական գործունեության, Հարկային և իրավական այլ հարցերի ժամանակավոր, Հաշվապահական հաշվառման  հանձնաժողովների 2021թ. տարեկան գործունեության հաշվետվությունները։

Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը  Խորհրդի անդամների հետ քննարկեց նաև Պալատի առաջիկա տարեկան  ընդհանուր ժողովին վերաբերող կազմակերպչական մի շարք հարցեր՝ ժողովը բարձր մակարդակով անցկացնելու նախապատրաստական փուլի հետ կապված։

Խորհուրդը քննարկեց նաև ոլորտին առնչվող, կարևորություն ներկայացնող այլ հարցեր։

Պալատի խորհուրդը օրակարգային բոլորի հարցերի վերաբերյալ քննարկումների արդյունքում, քվեարկությամբ  ընդունեց համապատասխան որոշումներ։

Որոշումներին կարող եք ծանոթանալ կայքի «Պալատ» ենթաբաժնում, նաև ստորև:

10Ա22 9Ա22 3-Լ-224-Լ-225-Լ-226-Լ-227-Լ-228-Լ-229-Լ-22