Պալատի խորհրդի նիստ N8
2023թ. մայիսի 22-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված էին՝ Պալատին անդամակցելու համար դիմած 2 ֆիզիկական անձանց Պալատի անդամ ընդունումը, 11 ֆիզիկական անձանց որակավորման չեղարկումը և անդամակցության դադարեցումը ՇՄԶ պահանջները չպահպանելու պատճառով , 7 անձանց աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի որակավորման շնորհումը, Պալատի 2022թ. տարեկան գործունեության հաշվետվության, գույքի օգտագործման հաշվետվության, տարեկան ֆինանսական հաշվետվությունների, նոր խմբագրությամբ կանոնադրության հավանություն տալու և ժողովի հաստատմանը ներկայացնելու, ինչպես նաև օրակարգային այլ հարցեր:
Օրակարգային որոշումներին առավել հանգամանորեն կարող եք ծանոթանալ Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Պալատ/Նիստեր/Խորհուրդ/2023-05-22: