Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՊԱԼԱՏ-ԲՈՒՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

2024 թվականի հունվարի 29-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում  տեղի  ունեցավ «Ֆինանսական հաշվառում» ամբիոնի կրթական ծրագրի մագիստրոսական թեզերի պաշտպանությունը, որի քննական հանձնաժողովի կազմում էին Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը, Պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը, Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նախագահի տեղակալ Կարեն Ալավերդյանը:

Նշվածը Պալատ — ՀՊՏՀ համագործակցության շրջանակում կնքված Հուշագրի  կարևոր նպատակներից մեկի՝ ուսանողների կրթության և մասնագիտական զարգացման գործընթացի կատարելագործմանն ու առաջընթացին միտված հերթական քայլերից մեկն է խնդրի կարևորման ու հետևողական իրագործման ճանապարհին։

Բոլոր ուսանողները հաջողությամբ պաշտպանեցին իրենց մագիստրոսական թեզերը:

Պալատի ներգրավվածությունը բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, դասագրքերի և կրթական ծրագրերի թարմացման, ինչպես նաև մասնագիտական քննական հանձնաժողովների աշխատանքներում՝ լավագույն երաշխիքն են այն կարևոր նպատակի իրականացման, որն ապահովելու է մասնագիտության վաղվա օրը։ Միջոցառման նկարները հասանելի են տեղեկատվական կենտրոն/նկարադարան բաժնում: