Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

Հանդիպում ԵՊՀ ուսանողների հետ Աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորման հավաստագրերի շնորհում

Ս․թ․ դեկտեմբերի 1-ին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատում տեղի ունեցավ Պալատի նախագահ Մանվել Ղազարյանի և գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանի հանդիպումը  Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տարբեր կուրսերի մոտ 40 ուսանողների,  աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորման վկայագրերի շնորհման հանդիսավոր միջոցառման մասնակիցների հետ։

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ղեկավարության, ուսանողական գիտական ընկերության աջակցությամբ Պալատի՝ համատեղ ձևաչափով կազմակերպված այս հանդիպումը ուսանողների կրթության և մասնագիտական զարգացման գործընթացի կատարելագործմանն ու առաջընթացին միտված, արդեն ավանդույթի ուժ ստացող հերթական միջոցառումներից մեկն է խնդրի կարևորման և հետևողական իրագործման ճանապարհին։

Բանախոսները  ուսանողներին ծանոթացրեցին Պալատի որակավորման համակարգին և կրթական ծրագրին, որակավորում շնորհելու չափանիշներին և պահանջներին, ներկայացրեցին այն ուղին, որն անպակման  պետք է  անցնել որակավորված մասնագետ դառնալու ճանապարհին, պատասխանեցին նրանց հետաքրքրող հարցերին, որոնց շուրջ ծավալվեց ակտիվ, արդյունավետ  քննարկում։

Քննարկմանը հաջորդեց 18 մասնակիցների աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորման վկայագրերի շնորհման հանդիսավոր արարողությունը, որին  իրենց շնորհավորանքներով միացան նաև ուսանողները՝ հստակ նպատակադրմամբ՝  մոտ ապագայում տոնել նման հաղթանակ։

ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման նկարները հասանելի են Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Տեղեկատվական կենտրոն/Նկարադարան/ Հանդիպում ԵՊՀ ուսանողների հետ

Որակավորման շնորհման նկարները հասանելի են Պալատի կայքում՝ caaa.am, քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝ Տեղեկատվական կենտրոն/Նկարադարան/ Որակավորման շնորհում 01.12.2025