Հանդիպում ICAEW ներկայացուցիչների հետ
Ս.թ. հունվարի 25-ին Պալատի նախագահի, նախագահի տեղակալի, Որակի պահանջների պահպանման գնահատման հանձնաժողովի նախագահի և գործադիր տնօրենի մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում Անգլիայի և Ուելսի երդվյալ հաշվապահների ինստիտուտի (ICAEW) ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին աուդիտորական ծառայությունների որակի հսկողության պահանջների պահպանման արտաքին գնահատման ընթացակարգերի մշակման փուլերը և ժամանակացույցը: