Համաշխարհային բանկի գիտաժողով. Ուլցինի 5-7 հունիսի, 2024
Սույն թվականի հունիսի 5-ից 7-ը Ուլցինիում (Մոնտենեգրո) տեղի ունեցավ Համաշխարհային բանկի ֆինանսական հաշվետվականության բարեփոխումների կենտրոնի կողմից կազմակերպված Կրթության և ֆինանսական հաշվետվականության մասնագետների համատեղ 9-րդ գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում էին Հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խմբի (ՀԱԵԽ) նախագահ, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը, նախագահի տեղակալ, որակավորման հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը, խորհրդի անդամներ Հովհաննես Պետրոսյանը և Դավիթ Անանյանը, Հանրային վերահսկողության խորհրդի նախագահի տեղակալ Կարեն Ալավերդյանը և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները: