ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՍԿԻԶԲ
Հրավիրում ենք մասնակցելու Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտներին համապատասխան Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի ՓՈՐՁԱԳԵՏ ՀԱՇՎԱՊԱՀԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԻ որակավորում շնորհող կրթական ծրագրին:
Ծրագրում ներառված առարկաներն են.
- Ֆինանսական հաշվառման հիմունքներ,
- Ֆինանսական տեղեկատվություն կառավարման համար,
- Իրավագիտության հիմունքներ,
- ՀՀ հարկային օրենսդրություն,
- Ֆինանսական կառավարում և վերահսկողություն,
- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում,
- Աուդիտ և ներքին վերահսկողություն:
Առաջին 6 առարկաների քննությունները հաջողությամբ հանձնելով` ստանում եք ՓՈՐՁԱԳԵՏ ՀԱՇՎԱՊԱՀԻ որակավորման վկայական` համապատասխան աշխատանքային փորձի առկայության պարագայում, իսկ բոլոր 7 քննությունները հաջողությամբ հանձնելու արդյունքում` որակավորված ԱՈՒԴԻՏՈՐԻ վկայական` համապատասխան աշխատանքային փորձի առկայության պարագայում:
Դասընթացներից յուրաքանչյուրի տևողությունը 40 ժամ է, շաբաթական` մեկ անգամ, երեկոյան ժամերին:
Դասերը կազմակերպվում են ինչպես առկա, այնպես էլ առցանց:
Յուրաքանչյուր առարկայի դասընթացի վճարը` 70 000 ՀՀ դրամ է:
Առաջին 4 առարկաների յուրաքանչյուրի քննության վճարը` 30 000 ՀՀ դրամ է, իսկ հաջորդ 3 առարկաների յուրաքանչյուրի քննության վճարը` 40 000 ՀՀ դրամ:
Գրանցման վերջնաժամկետն է 2022թ. փետրվարի 25-ը:
Դասընթացները նախատեսվում են սկսել 2022թ. փետրվարի 28-ից :
Պալատի որակավորման դասընթացներին մասնակցելու համար դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
1 դիմում (կցված է)
2.անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճեն,
3. դասընթացի համար վճարումը հավաստող փաստաթուղթ:
Առցանց գրանցվելու համար խնդրում ենք դիմումի ստորագրված տարբերակը ուղարկել Պալատի էլ. փոստին caa.chamber.armenia@gmail.com` կցելով անձը հաստատող փաստաթղթի և վճարման անդորրագրի պատճեները:
Առձեռն հանձնելու համար գրասենյակի հասցեն է` ք. Երևան, Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ:
Մեր հաշվեհամարի տվյալներն են.
Կոնվերս բանկ ՓԲԸ՝
1930044007380100
«Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ
ՀՎՀՀ 02537979:
Լրացուցիչ մանրամասների համար խնդրում ենք զանգահարել.
Հեռ.` (010) 23 71 02 (ն. 101, 105), (077) 24-91-78, (010),
ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՆՔ`
մեր համատեղ ջանքերը կապահովեն Ձեր առաջընթացը…