ՇՄԶ-«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքում կատարված փոփոխությունները և լրացումները, հարց ու պատասխան»
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,
համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքում կատարված փոփոխությունները և լրացումները, հարց ու պատասխան»
թեմայով:
Դասընթացը վարելու է փորձառու մասնագետ, Պալատի հարկային հանձնաժողովի անդամ, տ․գ․թ․, ՀՊՏՀ Ֆինանսական հաշվառման ամբիոնի դասախոս, «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ-ի խոշոր կազմակերպությունների ավտոմատացման բաժնի պրոդուկտի ղեկավար
Անուշ Միքայելյանը
Դասընթացը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 14-ին ժամը 18:30-ից մինչև 20:30, հեռավար:
Դասընթացին կարող եք մասնակցել միայն հեռավար տարբերակով։
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 14400 /տասնչորս հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 12000 /տասներկու հազար / ՀՀ դրամ:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև նոյեմբերի 13-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ info@caaa.am, հեռախոս 077 249178, 010 249178 /207/:
Դասընթացի արժեքը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ