ՇՄԶ-«Ոչ ռեզիդենտի շահութահարկով հարկման դասընթացների շրջանակներում 2025թ.-ին ներկայացված ընթացակարգերի ամփոփում, հարցերի և խնդիրների քննարկում (ՀՀ հարկային օրենսգիրք, Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր)»
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,
համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`
«Ոչ ռեզիդենտի շահութահարկով հարկման դասընթացների շրջանակներում 2025թ.-ին ներկայացված ընթացակարգերի ամփոփում, հարցերի և խնդիրների քննարկում (ՀՀ հարկային օրենսգիրք, Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր)»
թեմայով:
Դասընթացը վարելու է փորձառու մասնագետ, հարկային խորհրդատու (հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական)
Հովհաննես Յանիկյանը
Դասընթացը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 24-ին ժամը 18:30-ից մինչև 20:30, Մոնթե Մելքոնյան 46/2:
Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար։
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 14 400 /տասչորս հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 12 000 /տասներկու հազար / ՀՀ դրամ:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև նոյեմբերի 23-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ՝ info@caaa.am, հեռախոս՝ 077 249178, 010 249178 /207/:
Դասընթացի գրանցման ժամանակ նշեք Ձեր մասնակցության ձևը (առկա, հեռավար):
Դասընթացի արժեքը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ