Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՇՄԶ-«Ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման մեխանիզմներ, օտարերկրացիների առանձնահատկություններ, ներառյալ իրավական՝ միգրացիոն հարցեր»

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,

համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

«Ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման մեխանիզմներ, օտարերկրացիների առանձնահատկություններ, ներառյալ իրավական՝ միգրացիոն հարցեր»

թեմայով:

Դասընթացը վարելու են  «Բի-Դի-Օ Ըքաունթինգ Թաքս ընդ Լիգըլ»  ՓԲԸ հաշվապահ/ աշխատավարձային ծառայության թիմի ղեկավար՝ Հասմիկ Կարապետյանը, «Բի-Դի-Օ Ըքաունթինգ Թաքս ընդ Լիգըլ»  ՓԲԸ ավագ իրավաբան-խորհրդատու՝ Անահիտ Սարգսյանը և «Բի-Դի-Օ Ըքաունթինգ Թաքս ընդ Լիգըլ»  ՓԲԸ հարկային և հարակից ծառայությունների դիրեկտոր՝ Նարինե Նուրոյանը:

Դասընթացը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 22-ին  ժամը 18:30-ից մինչև 20:30, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ:

 

Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար։ 

Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 14 400 /տասնչորս հազար չորս հարյուր /ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 12 000 /տասներկու հազար / ՀՀ դրամ:

ՀԻՇԵՑՈՒՄ

Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 72 000 ՀՀ դրամ և 2024թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 600 դրամ) ՝ըստ նախընտրած թեմաների:

 

Դասընթացի գրանցման ժամանակ նշեք Ձեր մասնակցության ձևը (առկա, հեռավար):

 Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև հոկտեմբերի  21-ը  զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105,106/:

Դասընթացի արժեքը կարող եք  փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ

Հ/Հ  1930044007380100

<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ