Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՇՄԶ-«ՖՀՄՍ թարմացումներ, ներառյալ ՖՀՄՍ 18 — Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում»

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը, համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման

 դասընթաց`

«ՖՀՄՍ թարմացումներ, ներառյալ ՖՀՄՍ 18 — Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում»

թեմայով:

Դասընթացը վարելու է Պալատի կողմից հրավիրված մասնագետ, Էրնսթ Ընդ Յանգ (EY) Վրաստանի աուդիտի գործընկեր և ՖՀՄՍ-ի կիրառման և խորհրդատվության հարցերով EY առաջատար փորձագետ

Դմիտրո Յուրգելեվիչը

Դասընթացը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 13-ին  ժամը 16:00-ից մինչև 18:00, դասընթացի անցկացման լեզուն՝ ռուսերեն։

Դասընթացի անցկացման նախընտրելի ձևաչափը՝ առկա, Պալատի գրասենյակում՝ Մոնթե Մելքոնյան 46/2, անհրաժեշտության դեպքում կտրամադրվի հեռավար մասնակցության հնարավորություն՝ առցանց հարթակի միջոցով։

Դասընթացը անվճար է Պալատի անդամների համար:

Դասընթացի գրանցման ժամանակ նշեք Ձեր մասնակցության ձևը (առկա, հեռավար):

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև նոյեմբերի 12-ը  զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ info@caaa.am, հեռախոս 077 249178, 010 249178 /207/: